Ռուսաստանը անտեսում է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Մդինարաձե

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, անդրադառնալով Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում զինծառայության անցնելու որոշմանը` ասել է, որ միակ լծակը, ցավոք, միջազգային հանրության հետ միջոցներ ձեռնարկելն է:

Ըստ Մդինարաձեի, օկուպացված տարածքում օկուպանտի գործողությունները կանխելու այլ լծակ չկա:

«Ռուսաստանը՝ այս օկուպանտ երկիրը, պատերազմ է մղում Ուկրաինայում՝ ողջ քաղաքակիրթ աշխարհին արհամարհելով: Սա է տխուր իրականությունը»,- ասել է Մդինարաձեն:

Ի դեպ, Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է հրամանագիր զինվորական ծառայության մասին:

Աբխազիայում զորակոչ է սկսվել