Նոր քաղաքական շարժում է ստեղծվել

Եվրոպամետ բողոքի ցույցերին մասնակցող երիտասարդները քաղաքական շարժում են ստեղծել։

Նրանք պահանջում են քաղբանտարկյալների ազատ արձակում և նոր խորհրդարանական ընտրությունների նշանակում և ասում են, որ միայն բողոքի ցույցերը բավարար չեն։ Նրանք կարծում են, որ անհրաժեշտ է քաղաքականություն բերել որքան հնարավոր է շատ երիտասարդ և նոր դեմքեր։

Քաղաքական շարժումը կոչվում է «Երիտասարդական ուժ»։ Շարժման անդամները նշում են, որ այսօրվանից սկսած նախատեսում են գնալ մարզեր և հանդիպել հասարակության հետ։

Երիտասարդները չեն բացառում, որ շարժումը կարող է դառնալ քաղաքական կուսակցություն։