Մառնեուլիում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 11-ին Մառնեուլիի շրջանում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռադիո Մառնեուլին»:

Ըստ տեղեկության՝ կորոնավիրուսի դեպքը կապված է Մեստիայի կլաստերի հետ:

Մառնեուլիի հանրային առողջության կենտրոնի ղեկավար Էթեր Լապերաձեի խոսքով՝ այս փուլում հայտնաբերվել են վարակվածի 18 կոնտակտներ, և հետազոտական աշխատանքները դեռ շարունակվում են:

Ըստ «Ռադիո Մառնեուլիի»՝ վարակվածը միջին տարիքի տղամարդ է:

Կորոնավիրուսի 16 նոր դեպքից հետո Մեստիայի մունիցիպալիտետը փակվեց