Check in Georgia-ն 13 միջազգային սպորտային միջոցառում կհյուրընկալի

2017թ-ին Check in Georgia ծրագրի շրջանակներում Վրաստանը 13 միջազգային սպորտային միջոցառում կհյուրընկալի: Այսօր՝ մարտի 29-ին, միջազգային սպորտային միջոցառումների մասին շնորհանդեսը ներկայացրել են սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Տարիել Խեչիկաշվիլին, առաջին փոխնախարար Ակակի Լոդիան եւ տնտեսության եւ կայուն զարգացման նախարարի տեղակալ Քեթեւան Բոճորիշվիլին։

Վրաստանում անցկացվելիք սպորտային միջոցառումների հերթականությունն այսպիսինն է.

Ձյուդոյի գրան պրի, Թբիլիսի մարտ 31-ապրիլի 2

Միջազգային ավտոմրցույթ, Ռուսթավի ապրիլի 1-2

Դևիսի գավաթի մրցում, Վրաստան-Լիտվա ապրիլի 7-9

Սումոյի Եվրոպայի առաջնություն, Թբիլիսի ապրիլի 22-23

Համաշխարհային մրցավազք Wings For Life, Կախեթի  մայիսի 7

Ուշուի Եվրոպայի առաջնություն, Թբիլիսի մայիսի 11-21

Ռաֆթինգի Եվրոպայի առաջնություն, Բորժոմի մայիսի 22-28

Ռեգբիի աշխարհի երիտասարդական առաջնություն, Թբիլիսի-Քութայիսի մայիսի 31- հունիսի 18

Սուսերամարտի Եվրոպայի առաջնություն, Թբիլիսի հունիսի 11-17

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն, Թբիլիսի-Գորի, հուլիսի 2-15

Հանդբոլի աշխարհի երիտասարդական առաջնություն, Թբիլիսի օգստոսի 8-21

Շախմատի համաշխարհային գավաթ, Թբիլիսի սեպտեմբերի 2-28

Կանանց վոլեյբոլի Եվրոպայի առաջնության ամփոփիչ փուլ, Թբիլիսի սեպտեմբերի 21-25

Թողնել պատասխան