Ռուսաստանը դեռ շարունակում է Վրաստանի և Ուկրաինայի օկուպացիան. Մայք Փենս

Republican vice-presidential nominee Gov. Mike Pence speaks during the vice-presidential debate with Democratic vice-presidential nominee Sen. Tim Kaine at Longwood University in Farmville, Va., Tuesday, Oct. 4, 2016. (AP Photo/Patrick Semansky)

«Մենք գիտենք, որ շատ ճակատներում դեռ շատ բան կա անելու, քանի որ չնայած տարիների բանակցություններին, ռուսական ուժերը դեռևս ապօրինի գրավում են Վրաստանն ու Ուկրաինան»,- այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

ԱՄՆ-ի փոխնախագահի խոսքով, քանի որ Ռուսաստանը շարունակում է Եվրոպայի և աշխարհի մասշտաբով խառնվել ընտրություններին, արևմուտքը պետք է զգոն լինի Ռուսաստանի մտադրությունների և գործողությունների հանդեպ: