ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտորին

Սեպտեմբերի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել  Վրաստանի տեխնիկական համալսարանի (ՎՏՀ) ռեկտոր Դավիթ Գուրգենիձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, կարևորվեց երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի խորացումը՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման միջոցով»,- նշված է տարածած տեղեկատվության մեջ:

Նշենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանը նշանակումից հետո մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: