Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել 27-ամյա մարզիկ Բեքա Օնիանիի նկատմամբ հարձակման և դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար։
Դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ ներքին գործերի նախարարության անցկացրած քննությամբ պարզվել է, որ մայիսի 16-ին Թբիլիսիի «սպորտի պալատի» մոտակայքում մեղադրյալը մի քանի անգամ հարվածել է Բեքա Օնիանիին, ինչի հետևանքով նա ստացել է կյանքին սպառնացող գլխի վնասվածք։
Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են մայիսի 18-ին։
Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելը), որը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում։