Կուպրաշվիլին ասել է, թե ում վրա կազդի «վրացական FARA»-ն

Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին պարզաբանել է, թե ում է վերաբերում «վրացական FARA»-ն։ «Վրացական երազանք» կուսակցության վիճահարույց խորհրդարանն ապրիլի 1-ին ընդունել է օրենքը և Հակակոռուպցիոն բյուրոյին նշանակել գործադիր մարմին։

«Օրենքը կարող է վերաբերել և՛ լրատվամիջոցներին, և՛ ոչ կառավարական կազմակերպություններին, և՛ անհատներին», — ասել է Կուպրաշվիլին։

Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցները և ՀԿ-ները, որոնց դեմ կարող է կիրառվել օրենքը, սա ընկալում են որպես «Վրացական երազանք»-ի բռնաճնշման շարունակություն, Կուպրաշվիլին ասել է, թե «վրացական FARA»-ն կունենա նաև դրական կողմ:

Նա ասել է. «Այստեղ սահմանափակումներ սահմանելու մասին խոսք չկա։ Ընդհակառակը, սա ավելի կբարձրացնի մեր երկրում դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերի տեսանելիությունը»։

Ապրիլի 1-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վերաբերյալ սահմանափակող «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը։ Օրենքը մշակվել է ամերիկյան FARA-ի մոդելով, սակայն, ի տարբերություն իր ամերիկյան համարժեքի, ուղղված է անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ։

Սակայն սա միակ օրենքը չէ, որն ընդունել է «Վրացական երազանք»ը լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը և ցույցերը սահմանափակելու համար՝ զուգահեռաբար եվրոպամետ հանրահավաքները. անկախ կազմակերպությունները այլևս չեն կարող դրամաշնորհներ ստանալ առանց «Վրացական երազանք»-ի կառավարության համաձայնության, իսկ վարչական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք առավել հաճախ կիրառվում են հանրահավաքների մասնակիցների դեմ, ավելացվել են տուգանքներն ու վարչական կալանքի ժամկետները։