Վրաստանյան իշխանամետ քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկոլոզ Լալիաշվիլին, որը 2022 թվականի նոյեմբերից Ղազախստանում Վրաստանի դեսպանն էր, նշանակվել է Հունգարիայում Վրաստանի դեսպան։
Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Նիկոլոզ Լալիաշվիլին «ունի պետական ծառայության երկարամյա փորձ, այդ թվում՝ զբաղեցրել է տարբեր պաշտոններ Վրաստանի պաշտպանության նախարարությունում և Անվտանգության խորհրդում»։
Նիկոլոզ Լալիաշվիլին այս պաշտոնում կփոխարինի Թամար Լիլուաշվիլիին։
Թամար Լիլուաշվիլին, իր հերթին, ըստ արտաքին գործերի նախարարության մայիսի 20-ին հրապարակած տեղեկության, նշանակվել է Վրաստանի դեսպան Իտալիայում, նաև` Հռոմում գտնվող ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններում (FAO, IFAD, WFP) Վրաստանի մշտական ներկայացուցիչ։