Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա կապակցությամբ։
Ըստ ԱԳՆ-ի տարածած տեղեկության` Բուլղարիան աջակցում է վրաց ժողովրդի ժողովրդավարությանը, եվրոպական արժեքներին և եվրոպական ապագային նվիրվածությանը։
«Շնորհավոր Վրաստանի ազգային տոնը։ Բուլղարիան աջակցում է վրաց ժողովրդի ժողովրդավարությանը, եվրոպական ընդհանուր արժեքներին և եվրոպական ապագային նվիրվածությանը, ինչը կամրապնդի մեր վաղեմի բարեկամական կապերը», — ասված է նախարարության հայտարարության մեջ։
Այսօր Վրաստանի անկախության օրն է։ Վրաստանը անկախություն հռչակեց 1918 թվականի մայիսի 26-ին։