1 լարիով դեղամիջոցներ՝ թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար

Փոփոխություններ քրոնիկական հիվանդությունների դեղամիջոցների համար:

Կենսաթոշակառու և հաշմանդամություն ունեցող անձինք 35 տեսակի դեղամիջոցներ կկարողանան գնել 1 լարի արժողությամբ: Այդ մասին կառավարության նիստում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Այսօր գոյություն ունեցող տարբերակումը վերացվում է և սոցիալապես անապահով մարդկանց հետ միասին, թոշակառուները, հաշմանդամություն ունեցող և այլ անձինք կկարողանան քրոնիկական հիվանդությունների համար դեղամիջոցները ձեռք բերել մեկ լարիով: Խոսքը մոտ 35 տեսակի դեղամիջոցների մասին է, որոնք հիմնականում վեց՝ սիրտ-անոթային, վահանաձև գեղձի, շաքարախտի, թոքերի, էպիլեպսիայի և պարկինսոնի հիվանդության դեմ են», — ասել է վարչապետը: