Վերջին 2 դարերի ընթացքում Վրաստանը երբեք այսքան անկախ չի եղել. Կոբախիձե

Մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրվա առթիվ, «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ելույթ ունեցան բնակչության և զինվորականների առջև։

«Այսօր հատկապես կարևոր է հիշեցնել ինքներս մեզ, որ վերջին երկու դարերի ընթացքում Վրաստանը երբեք այնքան անկախ չի եղել, որքան այսօր է», — ասել է Կոբախիձեն:

Հատկանշական է, որ Վրաստանի անկախության առթիվ այսօր շնորհավորական ուղերձներ են հղել ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչ բարձաստիճան պաշտոնյաներ: