Եղանակն այսօր

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում այսօր` մայիսի 27-ին, սպասվում է պարբերաբար ամպերի կուտակում։ Առանձին վայրերում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։

Արևելյան Վրաստանի որոշ հատվածներում հնարավոր է կարկուտ, որոշ վայրերում ուժեղ արևելյան քամի կլինի։

Ե’վ Արևելյան, և’ Արևմտյան Վրաստանում սպասվում է պարբերաբար ամպերի կուտակում։ Գիշերը՝ հիմնականում պարզ, օրվա ընթացքում՝ որոշ վայրերում կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցածրադիր վայրերում` գիշերը +19, +24°, ցերեկը +23, +28°:

Մայրաքաղաք Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ կնկատվի ամպերի կուտակում, երբեմն՝ անձրև։ Օդի ջերմաստիճանը՝ ցերեկը +26°, գիշերը +15°։