Բաչիաշվիլիին տեղափոխել են Ռուսթավիի բանտ

Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» Գիորգի Բաչիաշվիլիի անսպասելի ձերբակալությունից հետո նրա փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը տեղափոխվել է Ռուսթավիի բանտ։

Սկզբում Լևան Մախարաշվիլին ժամանել է Գլդանիի բանտ՝ ենթադրելով, որ իր պաշտպանյալը այնտեղ է, չնայած վարչակազմը, ըստ նրա, ասել էր, որ Բաչիաշվիլին դեռ «չի տեղավորվել»։

«Հենց նոր պարզ դարձավ, որ նրան պահում են Ռուսթավիի 12-րդ բանտում», — ասել է Մախարաշվիլին Գլդանիի բանտի մոտ հավաքված լրագրողներին։

Փաստաբանի խոսքով՝ Բաչիաշվիլիի ձերբակալության մասին տեղեկացրել է նրա ընտանիքի անդամը, և ինքը մանրամասները չգիտի։