Կոբախիձեն կմասնակցի Բուդապեշտում կայանալիք Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովին

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ և նույն կուսակցության հաստատած կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովին (CPAC)։

Գործակալության տվյալներով՝ միջոցառումը կանցկացվի մայիսի 29-30-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Համաժողովը կբացի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Կոբախիձեն ելույթ կունենա CPAC-ի չորրորդ համաժողովում։

Նա Բուդապեշտ է մեկնել պատվիրակության հետ, որի կազմում են Մակա Բոճորիշվիլին և Լևան Ժորժոլիանին։

Նշենք. միջոցառումը ամեն տարի անցկացվում է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում, և դրան մշտապես մասնակցում են «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները։