Եղանակը Վրաստանում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում այսօրվա եղանակը կրկին կպայմանավորվի Սև ծովի հյուսիս-արևմուտքից եկող զով օդային զանգվածների և հարավից տարածվող տաք օդային զանգվածների փոխազդեցությամբ։

Սպասվում է պարբերաբար ամպամածության ավելացում։ Վրաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ կարճատև անձրև կտեղա, և ամպրոպ կլինի։ Արևելյան Վրաստանի որոշ հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հնարավոր է չափավոր արևմտյան քամի, որոշ վայրերում` ուժեղ։

Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը` գիշերը +11, +16°, ցերեկը` +19, +24°։

Արևելյան Վրաստանում սպասվում են պարբերաբար ամպամածության ավելացում, կարճատև անձրև և ամպրոպ, շրջանների մեծ մասում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը +11, +16°, ցերեկը` +21, +26 աստիճան։

Թբիլիսիում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպամածության ավելացում, կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը՝ ցերեկը +25, գիշերը` +15։