ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի փակումը սխալ քայլ է. ԵՄ խոսնակ

ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը փակելու որոշումը քննադատաբար են գնահատում Եվրամիությունում։

Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիփերն ասել է, որ կենտրոնը կարևոր գործիք էր հանրությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրման մասին տեղեկացնելու առումով։

«Սրանք գործողություններ և քայլեր են սխալ ուղղությամբ», — ասել է Հիփերը՝ ի պատասխան InterpressNews-ի հարցին, ընդգծելով, որ կենտրոնի փակումը համընկնում է Վրաստանի կառավարության կողմից Եվրամիության հետ հարաբերությունները սահմանափակելու ուղղությամբ ձեռնարկված այլ քայլերին։

Նրա խոսքով, ԵՄ-ն կշարունակի կիրառել միջոցառումներ՝ կրճատելով քաղաքական շփումները, դադարեցնելով վրացական իշխանություններին տրամադրվող ուղղակի օգնությունը, կասեցնելով դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեցող վրացի դիվանագետների, պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների համար առանց վիզայի ճանապարհորդությունը և կաջակցի քաղաքացիական հասարակությանը։

Հիշեցնենք. մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը փակվում է։ Աշխատակիցներին արդեն ուղարկվել են աշխատանքից ազատման գրություններ։ Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը կտեղափոխվի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի վերահսկողության տակ։