2025 թվականի միասնական ազգային քննական գործընթացը կսկսվի հուլիսի 3-ին։ Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն վրաց լեզու և գրականություն առարկայից։
Ներկայացնում ենք 2025 թվականի քննությունների մանրամասն ժամանակացույցը.
Վրաց լեզու և գրականություն
- Հուլիսի 3
- Հուլիսի 4
Օսերեն
- Հուլիսի 3
Օտար լեզու
- Հուլիսի 7` անգլերեն
- Հուլիսի 7` ռուսերեն
- Հուլիսի 7` գերմաներեն
- Հուլիսի 8` անգլերեն (երկրորդ նստաշրջան)
- Հուլիսի 8` ֆրանսերեն
Ընդհանուր ունակություններ
- Հուլիսի 9` հայերենով
- Հուլիսի 9`ադրբեջաներենով
Պատմություն
- Հուլիսի 10
- Հուլիսի 11
Քիմիա
- Հուլիսի 11
Մաթեմատիկա
- Հուլիսի 14
Աշխարհագրություն
- Հուլիսի 15
Քաղաքացիական կրթություն
- Հուլիսի 16
Կենսաբանություն
- Հուլիսի 17
Գրականություն
- Հուլիսի 18
Ֆիզիկա
- Հուլիսի 21
Կիրառական արվեստ
- Հուլիսի 22
Ուսուցչի քննություններին գրանցվածները կմասնակցեն քննական գործընթացին հուլիսի 8-ից:
Հուլիսի 10-ին կանցկացվի ուսանողական դրամաշնորհների մրցույթը:
Մագիստրոսի կոչման հավակնորդները միասնական մագիստրոսական քննություն կհանձնեն հուլիսի 21-ին և 22-ին:
Քննության ամսաթվի, քննության ժամի և քննական կենտրոնի հասցեի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները նշված կլինեն քննական քարտի վրա։
Քննություն հանձնողները կկարողանան գրանցման էջից արտատպել իրենց քարտերը հունիսի 20-ից հետո։
2025 թվականին, նախորդ տարիների պես, քննական կենտրոններ կբացվեն Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Փոթիում, Ախալցխայում, Գորիում, Օզուրգեթիում, Ռուսթավիում, Թելավիում, Խուլոյում և Ամբրոլաուրիում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի քննություններին գրանցվել է առնվազն 80 հազար դիմորդ։