Բլեյզ Մետրևելին` Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար

47-ամյա վրացուհի Բլեյզ Մետրևելին նշանակվել է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Վրացական ազգանուն ունեցող Բլեյզ Մետրևելին առաջին կինն է, որը ղեկավարելու է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայությունը։

Բլեյզ Մետրևելիի այս պաշտոնում նշանակման մասին տեղեկությունը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հունիսի 15-ին։ Վարչապետ Քեյր Սթարմերը նշել է, որ Բլեյզ Մետրևելիի «պատմական նշանակումը» տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հետախուզական ծառայությունների աշխատանքն ավելի կարևոր է, քան երբևէ։

Մինչև Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար նշանակվելը Բլեյզ Մետրևելին ղեկավարել է տեխնոլոգիաների և նորարարության բաժինը, իսկ դրանից առաջ զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ: