Ֆրանսիայում Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատելու համաձայնությունը ձեռք է բերվել. Զալկալիանի

Ֆրանսիայում Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատելու մասին համաձայնությունն արդեն ձեռք է բերվել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ ընդգծելով, որ այն փորձնական է։

«Ֆրանսիայի հետ հասել ենք համաձայնության: Աշխատում ենք նաև Գերմանիայի, Լեհաստանի, Մերձբալթյան երկրների, Ռումինիայի և Պորտուգալիայի հետ, ինչպես նաև Եվրամիության ոչ անդամ երկիր Իսրայելի հետ: Ստեղծվել է գերատեսչություններից կազմված համատեղ աշխատանքային խումբ, որտեղ ներառված են համապատասխան՝ Առողջապահության, Կրթության, Արտաքին Գործերի նախարարությունները, ապագայում այս ուղղությամբ մենք ավելի կոնկրետ քայլեր կանենք»,- հայտարարել է Զալկալիանին:

Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերին տարածվեց տեղեկատվություն, որ Վրաստանի քաղաքացիներին կթույլատրվի օրինական կերպով աշխատել Ֆրանսիայում: