Պաշտոնից հեռացված Քոբուլիան վաղը կներկայանա խորհրդարան

Մայիսի 15-ին, պատգամավորների մի խմբի հրավերով, խորհրդարան կայցելի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար Գիորգի Քոբուլիան:

Քոբուլիայի հետ հանդիպումը տեղի կունենա ժամը 13:00-ին՝ խորհրդարանի կինոդահլիճում: Նախկին նախարարի խորհրդարան հրավիրելու կապակցությամբ պատգամավորներին տեղեկացրել է խորհրդարանական մեծամասնության նախկին անդամ Լևան Կոբերիձեն:

«Հանրության շրջանում առկա մեծ հետաքրքրությունից ելնելով, պատգամավորների որոշ խմբով Էկոնոմիկայի նախկին նախարարին դիմել ենք նամակով՝ առաջարկելով խորհրդարան գալ բաց ձևաչափով: Հանդիպումը տեղի կունենա խորհրդարանականների հետ, որոնց հետաքրքրում է 8 ամիսներին Քոբուլիայի ծավալած գործունեությունը, ինչպես նաև էկոնոմիկայի զարգացման ուղղությամբ նրա տեսլականը: Բազմաթիվ հարցեր են կուտակվել»,- հայտարարել է Լևան Կոբերիձեն:

Հատկանշական է, որ ապրիլի 18-ին հրաժարական տալուց մի քանի օր հետո, նախկին նախարարը հայտարարել էր, որ իր կամքով չի հեռացել պաշտոնից: Ընդդիմությունում կարծում են, որ Քոբուլիան հեռացվել է իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հրամանով: