Հրաժարական է տվել Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ստորագրել է էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիային պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Տեղեկատվությունը քիչ առաջ տեղադրվել է կառավարության կայք էջում: Կառավարության էջում հրապարակվել է նաև երկրորդ հրամանագիրը, որի համաձայն էկոնոմիկայի նախարար է նշանակվում Նաթիա Թուրնավան, որը մինչ այժմ Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում:

Գիորգի Քոբուլիան էկոնոմիկայի նախարար էր նշանակվել 2018 թվականի հուլիսի 12-ին: Նախարարի պաշտոնից նրա հեռանալու պատճառը դեռևս անհայտ է: Imedi հեռուստաընկերության փոխանցմամբ, պատճառը Քոբուլիայի և Բախտաձեի միջև եղած տարաձայնություններն են։