Հանգստյան օրերի եղանակը

Վրաստանում նոյեմբերի 10-13-ը հիմնականում սպասվում է բարեխառն եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսման՝ նոյեմբերի 10-ին Վրաստանի որոշ շրջաններում կպահպանվի տեղումնառատ և քամոտ եղանակ։ Նոյեմբերի 11-13-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կտատանվի +14, +18-ի սահմաններում:

Մայրաքաղաք Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ին ժամանակի ընթացքում հյուսիս-արևմտյան ուղղությունից կփչի ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը սպասվում է +14, +16, նոյեմբերի 12-13-ին կբարձրանա մինչև +20, +22: