Խաինդրավա. ««Հերոկրատիա»-ի վարկանիշը գերազանցել է բոլոր սպասելիքները»

Վրաց կինոռեժիսոր Գոգա Խաինդրավայի հայտարարության համաձայն, «Հերոկրատիա» հեռուստասերիալի վարկանիշը գերազանցել է բոլոր սպասելիքները: Նրա խոսքով, հեռուստասերիալի դիտումները շատ բարձր են: «Myvideo.ge» կայքում մեկ սերիան դիտել է 140․000 անգամ, այլ կայքերում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 56 հազարի:

«Իմեդի» եւ «GDS» հեռուստաընկերությունների դիտումների քանակը եւս աճել է: Այս տեսանկյունից արդյունքը գերազանցել է մեր սպասելիքները»,֊ հայտարարել է Խաինդրավան: Ռեժիսիորն իր աշխատանքը բարձր որակի կինեմատոգրաֆիական աշխատանք է: «Ֆիլմում բարձր մակարդակի վարպետություն կա: Ամենից հետաքրքիրն այն է, որ դերասանների 80%֊ը տարածաշրջանի տարբեր թատրոններից են: Այս դերասաններն այնպիսի կերպարներ են ստեղծել, որ դիտողների մեծ մասը կարծում է, թե սա իրական է: Կարծում եմ սա յուրահատուկ ու աննախադեպ ծրագիր է: Լենինն ասում էր, որ մեզ համար ամենից մեծ արվեստը կինոն է, քանզի հասկանում էր, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այն հանրությին ընկալումների վրա»,֊ նշել է Խաինդրավան: Նրա խոսքով, ցավալի է, որ Վրաստանում չեն հնչում պրոֆեսիոնալ կինոքննադատների գնահատականներ: «Մեզ պետք են պրոֆեսիոնալ քննադատներ: Վստահ եմ կան նաեւ սխալներ, այսինքն ահատվածներ, որոնք արժանի են քննադատության: Կցանկանայի քննադատություն լսել, որպեսզի իմանայի՝ ինչպես շարունակել գործունեությունս ապագայում»,֊ ասել է Խաինդրավան:

Հիշեցնենք, «Հերոկրատիա»-ն Գոգա խաինդրավայի հեղինակած ֆիլմն է, որտեղ ներկայացվում են «Միացյալ ազգային շարժման»՝ Սաակաշվիլի իշխանության տարիներին Վրաստանի բանտերում տիրող իրավիճակը:

Թողնել պատասխան