Մարիխուանայի մշակման մասին օրինագծի հետ կանչումը կապված է նաև ընտրությունների հետ. Կոբախիձե

«Որոշումը կապված է նաև ընտրությունների հետ»,-անդրադառնալով մարիխունայի մշակման մասին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ կառավարության որոշմանը, ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, ընտրություններում հանրությունն իր կարծիքն ասել է իշխանություններին, իսկ «Վրացական երազանք» կուսակցությունը հաշվի է նստում դրա հետ։