Հերոսների հրապարակում տեղաշարժը մասամբ կսահմանափակվի

Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի խոսքով՝ Հերոսների հրապարակի էստակադայի ստուգման գործընթացը կսկսվի հունիսի 19-ին։

Իրականացվող աշխատանքի պատճառով էստակադայի երթևեկությունը մինչև հուլիսի 7-ը` ամեն օր ժամը 02:00-ից մինչև 06:00-ն, ամբողջությամբ կսահմանափակվի։

«Ներկա փուլում Հերոսների հրապարակում կիրականացվեն պլանային ստուգման և փորձարկման աշխատանքներ, կստուգվեն էստակադաները: Այս գործընթացը ներառում է էստակադայի կառուցվածքային տարրերի տեխնիկական ստուգում, դրանց ամրության և ֆունկցիոնալության ստուգում, որը անհրաժեշտ է անվտանգության ռիսկերի ժամանակին հայտնաբերման և կանխարգելման համար»,- ասել է Կալաձեն։

Կալաձեի խոսքով, ուսումնասիրությունը կպարզի` որևէ բան փոխելու կամ վերականգնելու կարիք կա՞, թե` ոչ։