24 ժամվա ընթացքում Վրաստանում ևս 20 մարդ է կորոնավիրուսով վարակվել

Սեպտեմբերի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 20 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1568 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 9 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1279 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6185 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 215 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: