«Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական պատվիրակությունը՝ մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորությամբ, այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։
Մշակույթի հանձնաժողովի և ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի համատեղ նիստ է տեղի ունեցել Ազգային ժողովում, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Գիորգի Գաբունիան և Սիսակ Գաբրիելյանը։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման հարցերը։
Հաղորդագրության համաձայն` ուշադրությունը կենտրոնացվել է օրենսդիր մարմինների միջև սերտ կապերի, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցության վրա։
Պատվիրակության կազմում են նաև Զազա Լոմինաձեն, Բեժան Ծաքաձեն, Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։