Նիկա Մելիայի դեմ մեղադրանք է առաջադրվել

Դատախազությունը «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Մելիայի դեմ մեղադրանք է առաջադրել։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք), որը նախատեսում է մինչև 2 տարի ազատազրկում։

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ։