Դատախազության մոտ տղամարդը փորձել է ինքնահրկիզվել

Թբիլիսիի գլխավոր դատախազության շենքի մոտ, տղամարդը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել:

Ոստիկանության աշխատակիցները ժամանակին հասել և կանխել են միջադեպը:

Այս պահին տղամարդը գտնվում է ոստիկանության աշխատակիցների հսկողության տակ:

Միջադեպի մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։