Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության նախնական տվյալներով, 2021 թվականի առաջին եռամսյակում երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 125,4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 28,3 տոկոսով:

2021 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների համաձայն` խոշորագույն ներդրող երկրների ցուցակում առաջին տեղում Միացյալ Թագավորությունն է՝ 88,4 միլիոն ԱՄՆ դոլարով, Ռուսաստանը երկրորդ տեղում է` 31.9 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ երրորդը Թուրքիան է՝ 24,5 ԱՄՆ դոլարով:

Ծառայության նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի առաջին եռամսյակում ամենաշատ ուղղակի օտարերկրյա ներդրումներն իրականացվել են ֆինանսական հատվածում և կազմել են 93,9 մլն. ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում էներգետիկայի ոլորտն է՝ 35,5 մլն. ԱՄՆ դոլարով, իսկ երրորդը՝ մշակվող արտադրության ոլորտը ՝ 27,9 մլն. ԱՄՆ դոլարով: