Կորոնավիրուսային պատումներ. Կորոնա ջան, Կորոնա

Չնայած ասեմ՝ ֆուտբոլ չեմ սիրում։ Ասեմ ինչու. որովհետև ֆուտբոլիստները վազում են մի ինչ _որ գնդակի ետևից՝ գումարի համար։ Դե հա՛, մեկ- մեկ աչքիս տակով նայում եմ Ռոնալդոյին , բայց ասեմ՝ սիրուն տղամարդ ա, ամուսնուս ականջը խուլ։ Ուրեմն էս վիրուսոտ ֆուտբոլը եկած_չեկած մի տեսակ ամեն ինչ էն չի ոնց անցյալում էր։ Ֆուտբոլոտ ժամանակաշրջանի մեջ ենք. մեկը չգիտի՝ ոնց մարդկանց համոզի դիմակ դնեն, մյուսի վեջին էլ չի, թե իրենովա սկսվում վիրուս կոչեցյալը, ու , որ ինքը գնումա թեստ հանձնելու, պոլիկլինիկայում հղիները անալիզների համար չեն գնում այդտեղ, իրենց զրկում են բալիկին էկրանին տեսնելու հաճույքից։ Մեկը մյուսին պաս են տալիս , դե արի ու վազի ետևներից, ու խլի գնդակը։ Չէ, էդ գնդակը անհնարա խլել։ Վիրու՜ս, վիրու՜ս , թվե՜ր, Փաշինյա՜ն, մարդի՜կ… 

Հայ ենք ու չենք ուզում մեր սխալը գիտակցենք, չենք ուզում Վրաստանի մեկնած ձեռքը ամուր բռնել։ Ասում ենք՝ վրացին ինչի՞ մեզ օգնի… Հպարտ հայ… Հյուսիսից ո՞նց գան օգնեն։ Ծիծաղելու բան է հայի համար. ոնց թե ուրիշը գա իրեն օգնի, ու վրացիների ձեռքը մնում է օդում։ Դեռ այո ու ոչից չպրծաց ՝ ընկանք վիրուսի մեջ։ Է՜հ, սրանից դուրս գալը շատ ջուր կքաշի։ Հիմա լրագրողների գործն է հեշտացել. թվերը մեծացնում են ու վերջ։ Ա՜յ մարդ, մարդա մահանում վիրուսից՝ խեղճն է մեղավոր, վարակվում են՝ էլի խեղճն ա մեղավոր։ Սենց բան կլինի՞… Էն օրն էլ եկան սպիտակները՝ հագներին սպիտակ, տակներինը սպիտակ, փաթաթին խեղճ հարևանիս ու տարան, էն տանելն էր, էն տանելը… _ Գագոն ո՞նցա , Հերո _ Հոպար, դե ասում են՝ լավա , շնչելու ապարատին են միացրել։ _Եթե միացրել են՝ ուրեմն վատա, ա՛յ Հերո։ _ Այ հոպար, Գագոն մեռնումա մեռնի, մարդկությանը պիտանի մարդ չի։ Մարդ էլ մարդու նկատմամբ այդքան անտարբեր լինի՞, բա ու՞ր մնաց մարդկային լինելը, սերը։ Գոնե մի՛ ասա , մեջդ պահի այդ անտեր ատելությունը, անմարդկային լինելը։ Եկար ընկար մեր մարմնի մեջ, կրծում ես ու չես կշտանում, Կորոնա՛ ջան։ _Կորոնա՛ ջան, Կորոնա՛ , ե՞րբ ես մեզ լքելու, Կորոնա։ Թող գնամ՝ մերոնց տեսնեմ։ Արդեն 5 ամիս է՝ չեմ տեսել։ Բա դու գոնե մի գդալ խիղճ ունե՞ս։ Ծտի թև էլ չունեմ, թե գնամ։ Չե՞ս կարոտում քեզ ստեղծողների երկիրը, գնա էլի, գնա՛…

Խանում Ավանյան

Մառնեուլի, Շահումյան

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: