Մարդասիրական օգնություն Ախալքալաքից՝ Ուկրաինայի բնակչությանը

Ախալքալաքի քաղաքապետարանը նախատեսում է մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինայի բնակչությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ 

Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի ժողովրդին մեծ աղետ է սպասվում և ցանկացած տեսակի օգնության կարիք կա։ Ախալքալաքի քաղաքապետարանի պահուստային հիմնադրամից հատկացված միջոցները կուղղվեն ուկրաինացի ժողովրդի համար առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերելուն։

Ըստ տարածած տեղեկության՝ Ախալքալաքի քաղաքապետարանը նաև կոչ է անում քաղաքացիական հասարակությանը և բիզնես սեկտորի այն ներկայացուցիչներին, ովքեր ցանկանում են օգնել ուկրաինացի ժողովրդին, մասնակցել բարեսիրական ակցիային։ 

«Բարեգործական միջոցառմանը մասնակցել ցանկացողները տեղեկությունների համար կարող են զանգահարել քաղաքապետարանի թեժ գծին՝ -571740171 Թեյմուրազ Մանվելյանին։ 

Մարդասիրական օգնության տեղափոխումն իրականացվում է Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից՝ Վրաստանի կառավարության աջակցությամբ։

Միացե՛ք, հանուն Ուկրաինայի»,-ասված է հաղորդագրության մեջ։