Վրաստանն ու Մոլդովան պատրաստ չեն պատերազմի. Արեստովիչ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ФЕЙГИН LIVE -ի եթերում (փոդքաստ է ընդհատակից՝ ռուսական ամենակարևոր հարցերի վերաբերյալ) ասել է, որ Վրաստանի և Մոլդովայի ղեկավարությունները պատերազմի մարդիկ չեն:

Արեստովիչի խոսքով՝ Սաակաշվիլին կարող էր դա անել (խմբ. պատերազմ սկսել), բայց ոչ ներկայիս ղեկավարությունը։

«Մենք քննարկում էինք ինչ-որ տեղ երկրորդ ճակատի հնարավորությունը, կոպիտ ասած, Մոսկվային գլխացավանք պատճառելու համար»,- ասել է Արեստովիչը։

Ըստ Արեստովիչի՝ Մոլդովան և Վրաստանը պատրաստ չեն պատերազմի.

«Նրանք պատրաստ չեն դրան ո՛չ քաղաքական, ո՛չ կանոնադրական, այսինքն՝ թիմ չեն: Սկզբունքորեն սրանք պատերազմի մարդիկ չեն»: