Կիրովկայի բնակիչները պահանջում են կասեցնել գյուղի անվանափոխման գործընթացը

Մառնեուլիի շրջանի Կիրովկա գյուղի բնակիչները պահանջում են կասեցնել գյուղի անվանափոխության հետ կապված ընթացակարգերը։ Տեղեկությունը տարածում է Marneuli FM-ը:

Ըստ տեղեկության՝ Կիրովկայի բնակիչները նամակն արդեն ներկայացրել են ինքնակառավարմն մարմիններին:

«Կիրովկացնիերը պաշտոնական նամակով դիմել են Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին, Սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեին, Սակրեբուլոյի փոխնախագահ Ռովշան Իսկանդարովին և Սակրեբուլոյի տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների նախագահ Ադիլ Ալիևին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Սալամի» հարթակն օգնություն է ցուցաբերում բնակչությանը տեխնիկական խնդիրների լուծման գործում: Կազմակերպության հիմնադիրներից Բենիամին Քասիմօղլուի խոսքով՝ հավաքել է Կիրովկայի ընտրողների մոտ 30 տոկոսը, 185 ստորագրություն, արխիվներից հանել են նյութեր, որտեղ Կիրովկան նշվում է որպես «Մամեի»:

Ըստ Քասիմօղլուի՝ Կիրովկային իրենց օգնության հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մարմիններում բնակչության կամքը լսելի դարձնելն է:

Թեև Մառնեուլիի քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են բնակչությանը՝ Կիրովկա գյուղի անունը փոխելու համար և նրանց տեղյակ պահել հնարավոր անունների՝ «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն) մասին, սակայն որոշ տեղացիներ ցանկանում են վերադարձնել գյուղի հին անվանումը՝ «Մամեի»։

Նշենք, որ Խորհրդային շրջանից մնացած գյուղերի անունները փոխելու հարցը քննարկվել է ապրիլի 18-ի սակրեբուլոյի նիստում։ Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավար Նինո Բերիձեն նշել է, որ քաղաքապետարանը բնակիչների հետ քննարկման արդյունքում Կիրովկա գյուղի համար նախատեսված 5 անուններից ընտրել է երկուսը՝ «Մծվանե գորա» (Կանաչ բլուր) կամ «Մեգոբրոբա» (ընկերություն), իսկ Շահումյան գյուղը կվերանվանվի Զեմո Շուլավերի (Վերին Շուլավեր)։

Կարդացեք նաև՝

Կվերանվանվեն Շահումյան և Կիրովկա գյուղերը