ՆԱՏՕ-ի մասշտաբային «Եվրոպայի պաշտպան 2020» զորավարժությունները կանցկացվեն նաև Վրաստանում

ՆԱՏՕ-ի «Եվրոպայի պաշտպան 2020» մասշտաբային զորավարժությունները կանցկացվեն նաև Վրաստանում: Ըստ New York Times-ի՝ վարժանքները տեղի կունենան 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, որոնց կմասնակցի 18 երկիր: Զորավարժությունները կանցկացվեն 10 երկրում, այդ թվում՝ Գերմանիայում, Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Վրաստանում:

ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունում հայտարարել են, որ զորավարժությունները կօգնեն ՆԱՏՕ-ի նպատակներին՝ բարձրացնելով պատրաստակամությունը դաշինքում և կանխելով հնարավոր հակառակորդների առաջխաղացումը:

Եվրոպական այս լայնածավալ զորավարժություններին կմասնակցի 20 000 ամերիկյան զինվորական, ինչը վերջին 25 տարում զորավարժությունների համար Եվրոպայում ամերիկյան ռազմական կոնտինգենտի տեղակայման առաջին դեպքը կդառնա: Զորավարժություններին կմասնակցի 8000 եվրոպացի զինվորական: