Զուրաբիշվիլին դատապարտել է Լուկաշենկո-Բժանիա հանդիպումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում արձագանքել է Բելառուսի նախագահ Ալքեսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։

«Խստորեն դատապարտում եմ Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի «պաշտոնական հանդիպումը» օկուպացված Աբխազիայի այսպես կոչված «նախագահի» հետ», — գրել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն երեկ՝ փետրվարի 22-ին Մինսկում ընդունել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիային։