2022-ին Էնգուրի անցակետում մոտ 250 մարդ է ձերբակալվել

Աբխազիայի դե ֆակտո հանրապետության անվտանգության գործակալության տվյալներով՝ Էնգուրիում միայն 2022 թվականի առաջին եռամսյակում «Աբխազիայի պետական ​​սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքով ձերբակալվել է մինչև 250 մարդ։

Բացի այդ, ըստ աբխազական կողմի, նույն անցակետում 2022 թվականի առաջին եռամսյակում առգրավվել է 1900 տուփ ծխախոտ։

Գործակալությունը պնդում է, որ բոլոր խախտողները քրեական պատասխանատվության են ենթարկվել աբխազական օրենսդրության համաձայն։

2021 թվականին, ըստ աբխազական կողմի, ռուսական և աբխազական անվտանգության ծառայությունները Էնգուրիում ձերբակալել են ավելի քան 5000 քաղաքացու՝ «Աբխազիայի պետական ​​սահմանն ապօրինի հատելու» կամ «սահմանի հատման ռեժիմը խախտելու» մեղադրանքով։

Նշենք, որ Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունը Վրաստանին է կապվում Էնգուրիի անցակետով։ Վրացական կողմի տվյալներով՝ հաճախ աբխազական կողմը ինչ-ինչ պատճառներով փակում է սահմանը, և Վրաստանի քաղաքացիները փակ սահմանի պատճառով ստիպված են լինում անցնել վտանգավոր և ոչ օրինական ճանապարհներով։