Հավլաբարի պալատը լրիվ այլ նշանակություն ունի. Քոբուլիա

Հավլաբարի պալատը բարձր մակարդակի կառավարական և այլ միջոցառումների վայր կլինի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան:

Լրագրողի հարցին, թե նախագահական երկու նստավայր ունենալը որքանով է օպտիմալ, նախարարը պատասխանել է, որ «երկրորդ նստավայրը լրիվ այլ նպատակ ունի»:

Նշենք, որ «Վրացական երազանքի» և 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի տարաձայնությունների պատճառներից մեկը հենց երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից կառուցած Հավլաբարի նախագահական պալատն էր: Իշխող թիմը պնդում էր, որ նախագահի նստավայրը պետք է ավելի համեստ լինի:

Հատկանշական է, որ պետությունը նախագահի հին և նոր նստավայրերի վրա ամսական 190 հազար լարի է ծախսում։