Սույն թվականի մայիս ամսին սոցիալական նպաստ է ստացել 705 հազար 90 մարդ, որոնցից 239 հազար 580-ը պետական զբաղվածության խթանման ծրագրի շահառուներ են։
Ապրիլի համեմատ նպաստ ստացողների թիվն ավելացել է 3274-ով։ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ մայիսին նրանց օգնության համար բյուջեից փոխանցվել է ավելի քան 71 միլիոն լարի։
Աղքատության դեմ պայքարի համար տրամադրվում է նպատակային սոցիալական օգնություն, որը հայտնի է նաև որպես կենսապահովման նպաստ։ Օգնության նպատակն է բարելավել այս ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը և նվազեցնել աղքատությունը։ Սկսած 2021 թվականից, կառավարությունը որոշեց աշխատատեղեր ստեղծել սոցիալապես անապահով աշխատունակ մարդկանց համար։ Պետական ծրագիրը, որը հայտնի է որպես «Պետական զբաղվածության խթանման ծրագիր», ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտից։
Ծրագրի պայմանների համաձայն, եթե ոչ ֆորմալ աշխատանքով զբաղված սոցիալապես անապահով անձինք մասնակցեն զբաղվածության ծրագրին, նրանց երաշխավորվելու է չորս տարի պահպանել իրենց կենսաապահովման նպաստը, նաև ամսական լրացուցիչ 300 լարի կստանան։ Ծրագրի մեկնարկից մինչև 2024 թվականը աշխատանքի է ընդունվել ընդհանուր առմամբ 39 հազար 707 սոցիալապես անապահով անձ։
Տվյալների համաձայն՝ բնակչության 18%-ը անցյալ տարի ստացել է պետական նպաստ, ինչը 0.4%-ով ավելի է 2023 թվականի համեմատ։