Թբիլիսիի մանկապարտեզներում 2025-2026 թվականների ուսումնական տարվա համար երեխաների գրանցումը կսկսվի հուլիսի 7-ին։
Ըստ Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի` գրանցումը կլինի էլեկտրոնային և կընթանա երեք փուլով՝ հուլիսի 7-ին, 14-ին և 21-ին Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության կայքում։
«Առաջին փուլը կսկսվի հուլիսի 7-ի ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 13-ը։ Առաջին փուլում կգրանցվեն թիրախային խմբերի երեխաները՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներ, մանկատների շահառուներ, միայնակ ծնողների երեխաներ, բազմազավակ ծնողների երեխաներ, զինծառայողների երեխաներ, քույր-եղբայրներ, Թբիլիսիի մանկապարտեզների աշխատակիցների երեխաներ», — ասել է Կալաձեն։
Նրա խոսքով՝ երկրորդ փուլը կսկսվի հուլիսի 14-ի ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։ Քաղաքապետի խոսքով՝ այս փուլը կվերաբերի Թբիլիսիի քաղաքապետարանի տարածքում գրանցված երեխաներին։
Գրանցման երրորդ փուլին, ինչպես նշել է Կալաձեն, կընթանա ընդհանուր գրանցումը, որը կսկսվի հուլիսի 21-ի ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև բոլոր տեղերի լրացումը։
Գրանցվել կկարողանան բոլոր այն երեխաները, որոնք սեպտեմբերի 15-ին կլինեն առնվազն 2 տարեկան։