«Վակզալի» շուկայում հրդեհից տուժածների համար կհատկացվի 1 մլն 687 հազար լարի

Թբիլիսիի քաղաքապետարանը «Վակզալի» շուկայի (ավտոկայանի մեծ շուկա) տարածքում հրդեհից տուժած առևտրականներին կտրամադրի միանվագ ֆինանսական օգնություն՝ ընդհանուր առմամբ 1 մլն 687 հազար լարիի չափով։
Հրապարակված տեղեկության մեջ նշված չէ, թե քանի մարդ կստանա օգնություն նշված գումարից։
«Այժմ ապամոնտաժման աշխատանքներ են ընթանում, որպեսզի այս մարդիկ կարողանան հնարավորինս շուտ շարունակել իրենց գործունեությունը», — հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
Հրդեհը բռնկվել է 2025 թվականի ապրիլի 30-ին` ոչնչացնելով մոտ 15 հազար քառակուսի մետր տարածք։ Հրդեհի հետևանքով շուկայում գտնվող առևտրականների գույքն ու ապրանքը գրեթե ամբողջությամբ այրվել են։
Ավելին կարդացեք այստեղ։