Շվեդիայի Արևելյան գործընկերության ցանցը խոր մտահոգություն է հայտնել Վրաստանում վերջին զարգացումների վերաբերյալ, ըստ որի` քաղաքացիական հասարակությունը բախվում է աճող ճնշման և իրավական սպառնալիքների։
Արևելյան գործընկերության ցանցի շրջանակներում գործող կազմակերպությունները նաև ընդգծել են, որ սոցիալական ցանցերում արտահայտված կարծիքների համար կառավարությանը քննադատողների հանդեպ հետապնդումները սպառնում են խոսքի ազատությանը և կրկին վկայում են այլախոհությունը ճնշելու միտման մասին։
Շվեդիայի Արևելյան գործընկերության ցանցը կոչ է արել Վրաստանի իշխանություններին՝
- Անհապաղ դադարեցնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և խոսքի ազատության իրավունքն իրացնող անհատների նկատմամբ իրավական հետապնդումները,
- Ապահովել օրենքների համապատասխանությունը մարդու իրավունքների չափանիշներին և չդառնալ շանտաժի գործիք,
- Վերահաստատել հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, հավաքների ազատությանը և անկախ քաղաքացիական տարածքին։
Արևելյան գործընկերության ցանցը կոչ է անում միջազգային հանրությանը, Եվրամիությանը և դրա անդամ պետություններին բարձրացնել իրենց ձայնը և աջակցել Վրաստանում ժողովրդավարության պաշտպաններին։
Գործընկերության ցանցը միավորում է 39 շվեդական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, որոնք համագործակցում են Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) քաղաքացիական հասարակությունների հետ։ Ցանցի առաքելությունը ժողովրդավարության, մարդու իրավունքները և կայուն զարգացման խթանումն է ողջ տարածաշրջանում։