Զուրաբ Աբաշիձեն ցավակցել է Կեմերովոյի առեւտրի կենտրոնում մահացածների ընտանիքներին

Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում բռնկված մասշտաբային հրդեհի հետեւանքով մահացածների ընտանիքներին եւ հարազատներին իր ցավակցությունն է հայտնել ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Խորին ցավակցությունս եմ հայտնում Կեմերովոյի առեւտրի կենտրոնում մասշտաբային հրդեհի հետ կապված: Ցավոք սրտի, մահացածների թվում երեխաներ կան: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին եւ հարազատներին»,- նշել է Աբաշիձեն:

Հիշեցնենք, որ կիրակի օրը հրդեհ էր բռնկվել Կեմերովոյի «Зимняя вишня» չորսհարկանի առեւտրի կենտրոնի վերջին հարկում, որտեղ տեղակայված են մի քանի կինոդահլիճ եւ մանկական ժամանցային ատրակցիոնները: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ, որոնցից 41-ը երեխա են։

Թողնել պատասխան