Շփման գծում ձերբակալված Վրաստանի քաղաքացիներն ազատ են արձակվել

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գիծն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալված Վրաստանի քաղաքացիներ Ակակի Դոթիաշվիլիին և Մայա Օթինաշվիլիին ազատ են արձակվել։

Վրաստանի պետական անվտանգության գործակալությունը տեղեկացնում է, որ Ակակի Դոթիաշվիլիին ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, Մայա Օթինաշվիլիին՝ սեպտեմբերի 29-ին: