Վրաստանի ԱԳ նախարարի շնորհավորանքը Ադրբեջանի անկախության օրվա առթիվ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին շնորհավորել է Ադրբեջանին՝ անկախության տոնի առթիվ: Այս մասին Զալկալիանին Twitter-ի իր էջում գրառում է կատարել:

«Սրտանց շնորհավորում եմ Ազգային Անկախության օրվա հռչակման 29-ամյակը՝ վստահ լինելով, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ օրինակելի հարաբերությունները էլ ավելի կխորանան և կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը», — գրել է Զալկալիանին: