Թբիլիսիի հեռուստաաշտարակը՝ Ադրբեջանի դրոշի գույներով

Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ադրբեջանական դրոշի գույներով: Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությամբ՝ հեռուստաաշտարակը Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորելու համար նրանց դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը:

Ադրբեջանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին նշում է անկախության օրը:

«Մայրաքաղաքի քաղաքապետարանը ավանդապես, բարեկամ և գործընկեր երկրների անկախության օրերի և այլ կարևոր ամսաթվեր նշելու համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը նրանց պետությունների դրոշի գույներով է լուսավորում: Այս տարի աշտարակը լուսավորվել է Բրազիլիայի, Թուրքմենստանի, Սան-Մարինոյի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիբիայի, Անգլիայի, Հայաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի դրոշի գույներով», — ասվում է քաղաքապետարանի հայտարարությունում:

Այս տարվա սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի աշտարակը լուսավորվել էր Հայաստանի դրոշի գույներով: 

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով