Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է անում ենթարկվել հրահանգներին՝ կրել դիմակ ու հեռավորություն պահել

Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության դեպարտամենտը, հաշվի առնելով միջգերատեսչական համակարգող խորհրդի խորհրդատվությունները, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շարունակում է  մետրոյի կայարաննեի ինտենսիվ մոնիթորինգը:

Ըստ ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության` բոլոր կայարաններում ոստիկանության կողմից հսկողություն է սահմանվել: Ոստիկանության աշխատակիցներն անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին կապահովեն դիմակներով: Հսկողություն է  իրականացվում նաև մետրոյի ներսի տարածքներում:

ՆԳՆ-ն հորդորում է կրել դիմակ, հնարավորրինս հեռավորություն պահել, հետևել ոստիկանության աշխատակիցների բոլոր հրահանգներին:

Հիշեցնենք` Վրաստանում շարունակում են ինչպես վարակի, այնպես էլ վարակով պայմանավորված մահվան դեպքերի ռեկորդային թվեր գրանցվել :

Վրաստանում կորոնավիրուսից 1 օրում 8 մահ է գրանցվել