Վրաստանում կորոնավիրուսից 1 օրում 8 մահ է գրանցվել

Վերջին 24 ժամում Վրաստանում ևս 8 մարդ է մահացել կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից:

Այսպիսով, կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 136-ի: Տեղեկությունը հրապարակել է կառավարության հատուկ` stopcov.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում 1192 նոր  դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է  17477-ի: Աճել է նաև ապաքինվածների թիվը` 233, ընդհանուր` 8060:

Կարանտինում 6300 մարդ է, ստացիոնարում` 1388:

Հանրային տրանսպորտում ավելի է  խստացել դիմակ կրելու վերահսկողությունը: Հիշեցնենք` փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, չկրելը պատժվում է տուգանքով:  Կառավարությունը կոչ է արել դիմակ կրել նաև բաց տարածքներում: Օրեր առաջ երկրի վարչապետ Գիորգի Գախարիան ասել էր, որ չնայած այսքան ժամանակ է անցել, սակայն այս վարակի դեմ պայքարելու և այն կանխարգելելու ավելի արդյունավետ միջոց, քան դիմակ կրելն ու ձեռքերն ախտահանելն է, չի գտնվել: