ՄԱՇ-ը Զուգդիդիից 2 ամսում 70 լարի նվիրատվություն է ստացել

Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ընդդիմադիր «Միացյալ ազգային  շարժում» կուսակցությունն ընդամենը 70 լարի նվիրատվություն է ստացել: Պետական աուդիտի կայք էջում նշված է, որ Զուգդիդիի բնակիչներ Նինո Քադարիան ընդդիմադիր կուսակցությանը սեպտեմբերին 50, իսկ Ինգա Գերգեդավան 20 լարի են փոխանցել:

Նշվում է, որ սեպտեմբերին ամենամեծ նվիրատվությունն ստացել է հենց ՄԱՇ-ը՝ 442 հազար 691 լարի, նրան հաջորդում է Սալոմե Զուրաբիշվիլին՝ 332 հազար 245 լարի:

Սեպտեմբերին «Եվրոպական Վրաստան»-ը 91 հազար 196 լարիի չափով նվիրատվություն է ստացել, «Նոր Վրաստանը»՝ 35 հազար, անկախ թեկնածու Բեսարիոն Թեդիաշվիլին՝ 13 հազար, «Ազատ դեմոկրատները»՝ 9 հազար 700, «Գիրչին»՝ 4 հազար 600, «Ազատ Վրաստան»-ը՝ 1010 լարի:

Վրաստանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 28-ին: